Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՅԱՅԱՆ
Բառարանագիր
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարզվանի Հաջի Քյոյ ավանում: Սկզբնական կրթությունն ստացել է Մարզվանի Անատոլիա կոչված դպրոցում, ապա ուսանել Շոտլանդիայի էդինբուրգի համալսարանում։ Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատարակել հայոց լեզվի դասագրքեր, բանաստեղծությունների ժողովածուներ («Առաջին մրմունջք», 1889թ. և այլն), կատարել թարգմանություններ։ Առավել կարևոր է «Բառարան-գանձարան հայերեն լեզվի» (հրտ.՝ 1938թ.) հոմանիշների բառարանը, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության եզակի նմուշ է։ Բառարանն ունի ոճաբանական և այլ կարգի ցուցումներ, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ որոշելու հոմանիշի գործածության ոլորտը։ Մահացել է Կահիրեում: