Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1932-36թթ սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան դրամատիկական ստուդիայում, միաժամանակ մասնակցել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայի աշխատանքներին: 1936թ. սկսել է բեմական գործունեությունը Լենինականի թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես ռեժիսոր: 1938-41թթ եղել է Դիլիջանի, 1941-48թթ` Ստեփանավանի, 1950-52թթ` Գորիսի, 1952-57թթ` Կիրովականի (այժմ` Վանաձոր) թատրոնների ռեժիսոր: Նրա գործունեության ընթացքում վերելք է ապրել մարզային թատրոնների դերը հասարակության մեջ: 1957թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր: 1969թ-ից երկար ժամանակ ընդմիջումներով եղել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն (այժմ՝ Արցախի մայրաքաղաք) Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից նշանավորվել են Ա.Շիրվանզադեի«Նամուսը», «Չար ոգին», «Մորգանի խնամին» «Արմենուհին», Գ.Սունդուկյանի«Խաթաբալա», «Քանդած օջախ», Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», «Կամակոր կնոջ սանձահարումը», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբարը», Գագլոևի «Ասք մոր մասին», Վ.Օվյանի «Մեծ լոռեցին» և այլն: 1969թ. Երևանում Հ.Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1958թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: