Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Թիֆլիսում: 1941թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: 1945-87թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետը: Աշխատանքներից են` Երևանի Շենգավիթի միկրոշրջանը, Աջափնյակի համար 1 թաղամասը (1950-55թթ), Բնակելի տներ, պոլիկլինիկաներ, «Հաղթանակ» զբոսայգու «Արևիկ» արհեստական լճակը` շրջակայքի բարեկարգումով, Ջերմուկում` հյուրանոց (1955թ.) և այլն: Կատարել է ճարտարապետական հուշարձանների չափագրություններ` Թալինի Կաթողիկե և Ներսեհ Կամսարականի եկեղեցիները (1935-37թթ), Օձունի հուշարձանախումբը (1936թ.), Հաղպատի վանքի համալիրը (1946թ.) և այլն: 1951թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների, 1962-67թթ` Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1984թ. Երևանում հանդես է եկել ճարտարապետական, գեղանկարչական, չափագրական գործերի անհատական ցուցահանդեսով: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: