Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1955թ-ից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: Ստեղծագործություններից են՝ «Եկեղեցի Սանահինում», «Սևանցի երիտասարդ ձկնորսը», «Ալագյազը Հնաբերդից», «Աթարբեկյանի ջրամբարտակը», «Մղձավանջային օրեր», «Մենապարուհի», «Ձորագյուղի պաշտպանությունը», «Քննությունից առաջ», «Ծխախոտագործ բրիգադիրը Ծովինար գյուղից» և այլն: Զբաղվել է նաև մանկավարժությամբ: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում: