Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակի բնագավառում: Գործերից են` Վարդենիս քաղաքի մուտքը (բազալտ, ալյումին, 1968թ., համահեղինակ` Ռաֆայել Եկմալյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը (տուֆ, 1968թ., ք.Գավառ, համահեղինակ` Ռաֆայել Եկմալյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան) և այլն: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: