Zark Foundation

Հովհաննես Մալխասյան

Հովհաննես Մալխասյան

Գրաֆիկ

Ծնվել է 1952թ. օգոստոսի 20-ին, Երևանում: 1970-75թ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետում: 1978-85թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ավագ բեմադրական նկարիչը, 1985-92թթ՝ «Սովետական Գրող» Նաիրի հրատարակչության գեղարվեստական խմբագիրը: 1996թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գծանկարչության և գունանկարչության ամբիոնում (դոցենտ), 2015թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում: 1986թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1995թ-ից՝ «Դիզայներների Միություն» միջազգային ասոցիացիայի և Հայաստանի դիզայներների միության անդամ է: