Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԴ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է Իրանի Մուժումբար գյուղում (Թավրիզի մոտ): 1900թ. ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուսական գիմնազիայում: Սկսել է գրել 1912թ-ից, աշխատակցել է «Պատանի» (1912-14թթ) ալմանախին: 1929թ. վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում: 1935թ-ից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով: Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականներում: 1946թ. լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»): Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»): Եղել է նաև թարգմանիչ: 1962թ. հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967թ.՝ երկրորդը: 1971թ. լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն: Մահացել է Թեհրանում: