Zark Foundation

Հովհաննես Պապիկյան

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

1 դեկտեմբեր, 1944 - 23 օգոստոս, 2024

Ծնվել է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ջուլղա գյուղում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղարը։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ 2000թ-ից եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը։ Հեղինակել է մի քանի վավերագրական ‎‎ֆիլմեր («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։ Անդամակցել է Հայաստանի ժուռնալիստների միությանը, 2012թ-ից՝ Հայաստանի գրողների միությանը։ Հրատարակվել են նրա «Ոգեղեն կյանք» (1998թ.), «Կարոտի ճամփաներ» (2008թ.), «Ներշնչանք» (2011թ.), «Կարոտս կարոտիդ կարոտ» (2011թ.), «Ես ձեզ մի խելամիտ միտք կասեմ» (2011թ.) աշխատությունները։ 2012թ. արժանացել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի, 2013թ.՝ ՀԳՄ Հովհաննես Շիրազի անվան հուշամեդալի։ Մահացել է Երևանում։