Zark Foundation

Հովհաննես Վարդանյան

Հովհաննես Վարդանյան

Դերասան

Ծնվել է 1942թ. փետրվարի 12-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալտբիլա գյուղում: 1961թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1964թ-ից իր անմիջական մասնակցությամբ կազմակերպել է բեմադրություններ և շրջագայել Ջավախքում: 1966թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում` Բ.Լավրենյովի «Բեկում» (Նավաստի), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Ստրուկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Զինվոր), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Ծառա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դրոշակակիր), Ս.Աճեմյանի «Հազարան բլբուլ» (Առյուծ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Համագյուղացի), Ս.Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում» (Քնած մարդ), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահ» (Ուղեկցող): 1968-70թթ սովորել Է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկական ստուդիայում, որի ժամանակ խաղացել է Դ.Դեմիրճյանի«ՔաջՆազար» (Ցնդած տիրացու), Մ.Գորկու «Հատակում» (Բուբնով) ներկայացումներում: 1971-73թթ աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Է.Ռանետի «Քրեական տանգո» (Արջ), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Տելյատև), Ա.Պապայանի «Արտասահմանյան փեսացուն» (Վարշամ), «Աշխարն այո շուռ է եկել» (Միլիցիոներ), Գ.Սարգսյանի «Մի հավատացեք խելագարին» (Բժիշկ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Քյազիմ բեկ, Ուստա Բարսեղ), Ժ.Անանյանի «Անծանոթ ամուսիններ» (Խիկար), Ժ.Ավետիսյանի «Ղողանջ փրկության» (Իվան և Խան), Րաֆֆու «Սամվել» (Բագոս), Ա.Բաբայանի «Նորից հանդիպում» (Թոփալ Համո), Գ.Չալիկյանի «Խաղաղվիր, ի'սեր Աստծո» (Բժիշկ), Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս): 1973-77թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում և մասնակցել է հետևյալ ներկայացումներում` Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», «Երկարագուլպա Պեպին», Շոլոխովի «Մարդու ճակատագիրը», Մամլինի «Հրավառություն», Յ.Կորչակի «Մարիուշ 1-ին թագավորը», Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները», Հ.Թումանյանի «Գիքոր», Է.դե Ֆիլիպոյի «Իմ ընտանիքը», Օշլանսկու «Բաց դռների օրը», Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Յու.Սոտնիկի «Ուղղակի սարսափելի է», Մոլիերի «Տարտյուֆ»: 1966թ-ից մասնակցել է նաև «ՀայՖիլմ» կինոստուդիայի գեղարվեստական 8 ֆիլմերում, միաժամանակ կատարել կրկնօրինակումներ շուրջ 140 ֆիլմերի համար: 1989թ-ից բնակվել է Լեհաստանում: 2009թ. վերադարձել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը: Խաղացել է իրանական «Խաղաղ փողոց» ֆիլմում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում` «Հաջողակը», «Ոստիկանները», «Դժվար ապրուստ»: