Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ
Աստվածաբան, բժիշկ
Ծնվել է Լիբանանի Սայդա քաղաքում: Սովորել է Հաբեյ գյուղի միսիոներական քոլեջում: 1860թ. մեկնել է Էդինբուրգ աստվածաբանություն ուսումնասիրելու համար և գրել է «Սիրիայի կրոնների վերաբերյալ հետազոտություններ» (անգլերեն) գիրքը: Նյու Յորքի համալսարանում սովորել է բժշկություն և հեղինակել դասական համարվող «Գրեյի անատոմիա» գրքի արաբերեն տարբերակը: Եղել է արաբական լուսավորական կազմակերպության՝ գիտությունների և արվեստների տարածման սիրիական ընկերության (1847-57թթ), Բեյրութի սիրիական գիտական ընկերության (1867-73թթ) և Գիտությունների արևելյան ակադեմիայի (1882-85թթ) հիմնադիրներից ու նախագահի տեղակալը։ Դանիել Բլիսի և Կորնելիուս վան Դեյկի հետ 1866թ. հիմնադրել է Բեյրութի Սիրիական քոլեջը (այժմ՝ Բեյրութի ամերիկյան համալսարան)։ Գրել է մեկ տասնյակից ավելի բժշկական և աստվածաբանական դասագրքեր (արաբերեն)։ Մահացել է Բեյրութում: