Ծնվել է Իրանի Համադան քաղաքում: Սովորել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում։ 1900թ-ից պաշտոնավարել է Իրանի ֆինանսների նախարարությունում (1927թ-ից՝ լիազոր կառավարչի հատուկ օգնական)։ Ընտրվել է Իրանի մեջլիսի պատգամավոր (1910-11թթ, 1915թ., 1923թ.)։ Տիրապեւոել է անգլերենին, ֆրանսերենին, պարսկերենին։ Բնագրից թարգմանել է Ջ.Բայրոնի («Ծովահենը», «Չայլդ Հարոլդ»), Հ.Լոնգֆելլոյի («Կյանքի սաղմոսը»), Վ.Սքոթի («Կղզիների լորդը», «Լճի լեդին»), Վ.Հյուգոյի («Նապոլեոն Երկրորդ») և այլոց ստեղծագործություններից, որոնք լույս են տեսել հայկական պարբերականներում («Մուրճ», «Նոր հոսանք» և այլն)։ Պարսկերենից կատարած թարգմանությունների մի մասը ամփոփել է Օմար Խայամի «Բաբա Թահեր և զանազան» (1923թ.) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև առաջաբան-ուսումնասիրություն Օմար Խայամի ստեղծագործության մասին։ Նրա թարգմանությամբ 1963թ. Թեհրանում լույս է տեսել Օմար Խայամի «Քառյակներ» ժողովածուն։ Մահացել է Թեհրանում: