Zark Foundation

Հովսեփ Ոսկանյան

Հովսեփ Ոսկանյան

Դերասան, բեմադրիչ

12 փետրվար, 1883 - 22 նոյեմբեր, 1939

Ծնվել է Բաքվում: Եղել է դերասանուհի Արուս Ոսկանյանի ամուսինը: Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1902թ.: 1905-08թթ սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիային կից ստուդիայի երգեցողության դասարանում, միաժամանակ հաճախել տեղի գեղարվեստաթատերական դրամատիկական դասընթացներին: 1908թ. Կոստանդնուպոլսում հանդես է եկել Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմում: Հյուրախաղերով եղել է Թիֆլիսում, Բաքվում: Նպաստել է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում: Կազմակերպել է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), «Պատվի համար» (Սաղաթել), «Նամուս» (Սերգեյ բեկ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Ա.Դյումայի «Քին» (Քին), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Չաուշ), Մ.Լենգիելի «Թայֆուն» (Տոկերամո), Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Շտոկման), Ա.Օստրովսկու, Սոլովյովի «Բելուգինի ամուսնությունը» (Բելուգին), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Քաջ Նազար), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո) և այլն: Բեմականացրել է Րաֆֆու «Խենթը», Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր» և այլ գործեր, գրել պիեսներ: 1931թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: