Zark Foundation

Հովսիան

Հովսիան

Մանրանկարիչ, գրիչ

13-14-րդ դար

Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վաղ շրջանի «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչ: Ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի 2-րդ կեսին և 14-րդ դարի սկզբին, Վանա լճից հյուսիս-արևելքում գտնվող Առբերանի (Տարբերունիք) գավառի Բերդակ, Հազարակն գյուղերում: Գրչություն և նկարչություն սովորել է Աստվածատուր քահանայից: Նրա ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից երեք Ավետարան գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, 1298թ. մեկ Ավետարան՝ Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում: Նրա մի շարք մանրանկարներում գրեթե նույնությամբ պահպանված է վաղ քրիստոնեական արվեստում կիրառված պատկերագրությունը։