Հանրագիտարան
ՀՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է Հայաստանի Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում։ 1956թ. ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1961թ. ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցել Ծաղկաձորի թիվ 20 գիշերօթիկ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1963-67թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1967թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 1984թ.՝ դոկտորի գիտական աստիճան։ 1966-67թթ աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես ավագ խմբագիր, 1967-75թթ՝ Երևանի պետական համալսարանում՝ որպես դոցենտ։ 1975թ-ից աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, որտեղ 1988թ-ից եղել է պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչը (1985թ-ից՝ պրոֆեսոր)։ Գրել է մի շարք մենագրություններ, գրքեր, գիտական հրապարակախոսական հոդվածներ, զեկուցումներով հանդես է եկել գիտական կոնֆերանսներում և նստաշրջաններում։ Նրա գիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի ընդհանուր պատմության, Երկրորդ և Երրորդ ինտերնացիոնալների ու Անդրկովկասի (նաև Հայաստանի) առնչություններին։ Անդրադարձել է նաև հայրենի գյուղի պատմությանը։ Հրատարակել է 1905-06թթ Տավուշում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների մասին հոդվածներ։ 2000թ. ընտրվել է ՌԴ բնագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Մահացել է Երևանում: