Հանրագիտարան

ՀՐԱՆՏ ԱԼՅԱՆԱՔ

Գեղանկարիչ

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է քաղաքի հայկական դպրոցում, որտեղ էլ սկսել է նվիրվել նկարչությանը։ Նախակրթական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կ.Պոլսի նկարչական վարժարան, որտեղ սովորել է 1893-95թթ, որովհետև Սուլթան Համիդի կազմակերպած կոտորածներից փախչելու համար հեռացել է Կ.Պոլսից։ Ապա մի քանի տարի ապրել է Կովկասում, հետո՝ Բուլղարիայում։ 1896թ. հեռացել է Թուրքիայից, անցել Բուլղարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն արել է Թիֆլիսում և Բաքվում։ 1905թ. հաստատվել է Փարիզում։ Նրա ստեղծագործությունները, հիմնականում մեղմ տրամադրությամբ համակված, բնության խաղաղ ու հաճելի տեսարաններ են, որոնք ունեն տաք բներանգ։ Ստեղծագործությունները բազմաժանր են՝ բնանկար, դիմանկար, կենցաղային ժանրեր։ Նա ռեալիստական դպրոցի հետևորդ է եղել և կապված 19-րդ դարի եվրոպական, ռուսական ու հայկական ընդհանուր հոսանքին։ Աշխատանքները ցուցադրվել են «Անկախների սալոնում» (1925թ., «Մայրամուտը Պոլսի նավահանգստում», «Պոլսի ձկնորսների ապաստարանը»), Հայ ազատ արվեստագետներու միության ցուցահանդեսում (1934թ., «Գարնանային ժպիտ», «Բնանկար», «Լուսնային Էֆեկտ»)։ Հայտնի կտավներից են նաև «Կես գիշեր», «Լճակի վրա», «Ցոլքեր» և այլն։ Գաղթականներին նվիրված մի ամբողջ շարք է նվիրել՝ «Գաղթականներ» անունով, ինչպես նաև «Փախստականները Հայաստանից» կտավը։ Նկարիչը արվեստաբանական հոդվածներ է տպագրել հայկական մամուլում և, որպես ֆրանսիական արվեստի մեկնաբան ու մասսայականացնող, ֆրանսիական կառավարության կողմից 1923թ. պարգևատրվել է «Պալմ ակադեմիկ» (Palme académique — ակադեմիական արմավենու շյուղ) արծաթե պատվանշանով և ստացել «Ակադեմիայի պաշտոնատար» աստիճանը, 1926թ.՝ նույն պատվանշանի ոսկե մեդալով և արժանացել «Հանրային կրթության պաշտոնատար» տիտղոսին։ Մահացել է Փարիզում։