Հանրագիտարան
ՀՐԱՆՏ ԱՐՄԵՆ
Հայագետ, պատմաբան, իրավաբան
Ծնվել է Կեսարիայի Թալաս քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Նախնական կրթությունն ստացել է Այնթապի նախակրթարանում: 1911թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաք: որոշ ժամանակ անց ծառայում է ամերիկյան բանակում: 1931-34թթ սովորել է Դետրոյտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան: Հայագիտության համար հատկապես արժեքավոր են նրա «Մեծն Տիգրան» (1940թ., անգլերեն, 1947թ., հայերեն) և «Մարզպանը և սպարապետը» (1952թ.) ստվարածավալ աշխատությունները: Վերջինս առիթ է տվել բանավեճերի, որի առթիվ հեղինակը գրել է «Քննադատները ջղայնացած են» (1952թ.) ուսումնասիրությունը: 1969թ. հրատարակել է «Հայկական գերագույն ատյան: Վասակ Սյունի (Ամբաստանյալ)» գործը: Մահացել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում: