Հանրագիտարան
ՄԱԿԱԲԵ ՄԱՆՈՒԵԼՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի տուն Երևանի Կալինինի (այժմ՝ Գ.Նժդեհ) փողոցի վրա (1951թ.), ՀՀ ԳԱ մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը (Ս.Սաֆարյանի հետ, 1960-ական թթ), ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիրը Աշտարակում (Ս.Գուրզադյանի հետ, 1961թ.), ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համալիրը բնակելի ավանով Աշտարակում (1965թ.), ակումբ ՀՀ Արարատ գյուղում, պրոֆիլակտորիում Արզնիում, հյուրանոցներ Էջմիածնում և Թալինում, Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում (Ս.Գուրզադյանի հետ, 1966թ.), Մեծամորի թանգարանը (1969թ.): 1957թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: