Zark Foundation

Մայիս Ռաֆայելյան

Մայիս Ռաֆայելյան

Բեմադրիչ

15 հուլիս, 1939 - 1 հուլիս, 2021

Ծնվել է Հայաստանի Շահնազար (այժմ՝ Լոռու մարզի Մեծավան) գյուղում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1964-71թթ եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի (այժմ՝ Վանաձորի Հ.Աբելյանի անվան), 1973-77թթ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1971-73թթ՝ Արտաշատի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1978-79թթ եղել է Արտաշատի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Բեմադրել է Պ.Մյուլլերի «Մի բուռ մանրուք», Վոյնիչի «Բոռ», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Բ.Շոուի «Սատանայի աշակերտը», Շ.Յոհանի «Սեր և խարդավանք», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս» և այլ պիեսներ: Եղել է մի շարք բեմադրությունների հեղինակ՝ «Սասնա ծռեր», «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու) և այլն: Մահացել է Երևանում: