Հանրագիտարան

ՄԱՍԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1945թ. ավարտել է տեղի նկարչության դպրոցը, 1960թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-91թթ` դեկան, 1990թ-ից` պրոֆեսոր): Գործերից են` «Առաջին դասը» (1967թ.), «Հեռավոր ձայներ» (1973թ.), «Հավատարմություն» (1978թ.), «Կեսօր» (1979թ.), «Անտարբերություն» (2000թ.), «Հերթափոխ» (կոմպոզիցիա` նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003թ.), «Հարցի լուծում» (կոմպոզիցիա` նվիրված Հայոց Մեծ եղեռնին, 2003թ.): Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996թ.), Մոսկվայում (1999թ.), Գյումրիում (2001թ.): 1962թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1990թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: