Հանրագիտարան
ՄԱՐԱՏ ՀԱԼԱՋՅԱՆ
Հաղորդավար
Ծնվել է Երևանում: 1940թ. ավարտել է Երևանի թատերական ստուդիա-ինստիտուտը, այնուհետև նշանակվել է Արտաշատի դրամատիկական թատրոնի դերասան։ 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Լենինգրադի մատույցներում բլոկադայի դժնդակ օրերին ղեկավարել է սակրավորների ջոկատը։ 1942թ. ծանր վիրավորվել է և փշրված մարմնով 1943թ. վերադարձել տուն: Կինոստուդիայում կարճ ժամանակ աշխատելուց հետո, դերասան Հրաչյա Ներսիսյանի խորհրդով, 1945թ. ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտե, որպես հաղորդավար, խմբագիր։ Եղել է բազում փաստագրական և հայերեն կրկնօրինակված ֆիլմերի հաղորդավար («Սայաթ-Նովա», «Շիրակի մեղեդիները», «Պոեմ Հերոսական» և այլն)։ Եղել է նաև ռադիո և հեռուստատեսության ռեժիսորների նախապատվելի հաղորդավարներից։ Նրան են հանձնարարվել կարդալու ամենաբարդ և պատասխանատու նյութերը, կառավարական կարևորագույն հաղորդագրությունները, տոնական օրերի ռեպորտաժները, գեղարվեստական գործերը։ Եղել է Հայաստանի թատերական միության, 1969թ-ից՝ ժուռնալիստների միության անդամ: Նրա նովելներն ու պատմվածքները տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական թերթերում։ 1946թ. պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, մեդալներով, պատվոգրերով։ Արժանացել է հանրապետության մշակույթի նախարարության, համամիութենական ռադիոյի պատվոգրերի, 1967թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: