Հանրագիտարան
ՄԱՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երգիչ
Ծնվել է 1985թ. մարտի 18-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1993թ. ընդունվել է «Տաթև», 1995թ.` «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբեր: 1993-2000թթ սովորել է Երևանի Երաժշտական դաստիարակության կենտրոնի վոկալի և կոմպոզիցիայի բաժիններում, 1994-2001թթ` Երևանի Մ.Միրզայանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում, 2001-06թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, 2002-07թթ` սիմֆոնիկ-օպերային դիրիժորության ֆակուլտետներում: 2009թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ուսման տարիներին թողարկել է «Հայ շինարար» երգը և նկարահանել տեսահոլովակ, որը նրան ճանաչում է բերել: 2007թ. ուսանել է ԱՄՆ-ի «Evans Community Adult School»-ում, 2008թ.` «Los Angeles Valley College»-ում: 2008թ. ճանաչվել է «Տարվա լավագույն ինտերնացիոնալ երգիչ», 2009թ.` «Տարվա լավագույն վոկալիստ»: 2010թ. արժանացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի: Դարձել է հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ոսկե մրցանակակիր: Հեղինակել է մի շարք մանկական և էստրադային երգեր, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ: 2010-14թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը: 2014թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: