Հանրագիտարան

ՄԱՐԳԱՐԵ

Մանրանկարիչ

Հավանաբար ապրել և ստեդծագործել է Սյունիքի գրչակենտրոններից մեկում: Հայտնի է նրա նկարազարդած մեկ ձեռագիր (Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարան), որն ընդօրինակվել է 1315թ.: Նրա մանրանկարներին բնորոշ է արխաիզմը՝ թե ոճի, թե պատկերագրության առումներով, որ մասամբ առընչվում է տեղական և ասորա-ղպտական գեղանկարչության ավանդույթներին: Նկարչի ստեղծագործություններում չնայած ներկերի (հիմնականում՝ կարմիր, թավշյա կանաչ, դարչնաշագանակագույն) հյութեղ, հաստ շերտով դրվածքին, կատարումը հիշեցնում է ջրաներկերի թեթև տեխնիկան: