Հանրագիտարան

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Ծնվել է Մոսկվայում: Եղել է կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանի կինը: 1952թ. ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1951թ-ից բեմադրել է մի շարք ներկայացումներ Սարատովի, Գորկու և Մոսկվայի թատրոններում և ռադիոյով: 1953-56թթ եղել է Տաշքենդի Ա.Օստրովսկու անվան գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստանոցի ղեկավարը: Բեմադրություններով հանդես է եկել նաև ուզբեկական թատրոններում: 1966-82թթ եղել է Մոսկվայի Սատիրայի թատրոնի ռեժիսորը: Բեմադրել է «Շողք», «Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում» և այլ ներկայացումներ: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հմայիչ տղամարդ» (1978թ.), «Վականսիա» (1981թ.), «Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը» (1986թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում: