Zark Foundation

Մարգարիտա Յախոնտովա

Մարգարիտա Յախոնտովա

Թատերագետ

2 հուլիս, 1935 - 30 հուլիս, 2014

Ծնվել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): 1956թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965թ. տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատակցել է «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի աշխատել է հայկական և ռուսական թատրոններում: 1971թ-ից աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-89թթ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում` նախ որպես գրական մասի վարիչ, ապա` Հրաչյա Ղափլանյանի և Ա.Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր: 1985թ-ից համատեղությամբ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը: Նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում: Հեղինակել է երկու գիրք, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: