Հանրագիտարան
ՄԱՐԳԱՐԻՏ ԹԵՐԶՅԱՆ
Թարգմանիչ
Ծնվել է 1929թ. դեկտեմբերի 29-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը (անգլերեն լեզու և գրականություն)։ 1950-96թթ աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր: Խմբագրական աշխատանքին զուգընթաց թարգմանություններ է կատարել բուլղարերենից և ռուսերենից, թարգմանել է բուլղար դասական, ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Եղել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության «Հայ-բուլղարական ընկերության» հիմնադիր և գործուն անդամներից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել է շուրջ 40 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Էրիխ Կոշի «Խայտաբղետ հասարակություն» (պատմվածքներ, վիպակ, 1976թ.), Անտոն Դոնչևի «Երբ ժամ էր ընտրության» (2003թ.), Սևդա Սևանի «Ռոդոսթո, Ռոդոսթո» (2003թ.), Պեյո Յավորովի «Երկեր» (2008թ.), Վրբան Ստամատովի «Պատմվածքներ և զրույցներ ծովից» (2012թ.) և այլ երկեր: Հեղինակել է «Բուլղարերեն-հայերեն և հայերեն-բուլղարերեն» բառարանները (2005թ., 2013թ.)։ 1982թ. արժանացել է «Գրական թերթ»-ի մրցանակին, 2002թ.՝ Բուլղարիայի կառավարության «Մադարացի հեծյալ» առաջին կարգի շքանշանի, 2012թ.՝ ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: