Zark Foundation

Մարգար Դավթյան

Մարգար Դավթյան

Արձակագիր

21 նոյեմբեր, 1909 - 4 նոյեմբեր, 1964

Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Միջնակարգ կրթությունն ստացել է 1930թ., Բաքվում։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթում (1932թ.), որտեղ տպագրել է ակևարկներ ու պատմվածքներ։ 1933թ. հրատարակվել է նրա անդրանիկ վիպակը՝ «Ձորը», պղնձաշխարհի մարդկանց կյանքից։ «Վերջին ճիչը» (1935թ.), «Երջանկություն» (1939թ.), «Ծիրանի ծառ» (1944թ.), «Մեր գյուղում» (1948թ.), «Պատմվածքներ» (1957թ.) ժողովածուներում, «Մեր քաղաքում» (1950թ.), «Լուսավոր ուղի» (1952թ.), «Երբ ծագում է արևը» (1954թ.), «Վազը» (1955թ., 1960թ. հրատարակվել է «Առաջին շիվը» վերնագրով) վեպերում ու վիպակներում պատկերել է ժամանակակից մարդուն։ «Հավերժական կտակ» պատմավեպում (1965թ.) ներկայացված է Նաղաշ Հովնաթանիկյանքը՝ կապված ժամանակի պատմական կարևոր իրադարձությունների հետ։ 1939-60թթ եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական բաժնի քարտուղարը։ Մահացել է Բաքվում: