Հանրագիտարան
ՄԱՐԻԱՄ ՏԻԳՐԱՆՅԱՆ-ՏԵՐ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դաշնակահար
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի քույրը: 1911թ. ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե.Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատար, իսկ երգիչներ Վ.Տեր-Առաքելյանի, Բ.Զալիպսկու, Հ.Դանիելյանի, Վ.Արծրունու, ջութակահար Հ.Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ա.Սպենդիարյանի, Ն.Տիգրանյանի, Ս.Բարխուդարյանի, Ա.Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։ Մահացել է Թբիլիսիում: