Հանրագիտարան

ՄԱՐԻԱՄ ՏՈՆՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել է Թիֆլիսում: Երկու տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և ապրել Աբովյան փողոցում: Եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանի դուստրը, ով ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել: Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը: Ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում: 84 տարի հարմոնիա է դասավանդել Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից: 2019թ. արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի: Մահացել է Երևանում: