Zark Foundation

Մարկ Հովսեփյան

Մարկ Հովսեփյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ծնվել է 1937թ. մայիսի 5-ին, Մագադանում: 1963թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը, 1967թ.` սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: 1967թ-ից եղել է Մոսկվայի Մ.Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսոր: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Վիկտոր Չերնիշովի երեք օրերը» (1967թ.), «Զգացմունքի վերադարձ» (1979թ.), «Հավատարիմ սիրողները» (1982թ.), «Ապակե լաբիրինթ» (1989թ.) և այլն, որպես օպերատոր` «Տժվժիկ» (1961թ.), «Կանայք» (1965թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.) և այլն: 1968թ. արժանացել է Լենինյան կոմսոմոլի մրցանակի, 1999թ.` «Ռուսաստան» կինոմրցանակին, 1996թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: