Հանրագիտարան
ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Կոմպոզիտոր, կլառնետահար
Ծնվել է 1981թ. հունվարի 20-ին, Թբիլիսիում: 1997թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանը, 2005թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային և կոմպոզիցիայի բաժինները: 2007թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես կոմպոզիտոր, 2013թ.՝ Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիան: 1997թ. հիմնադրել է «Ուլիխանյան Կվինտետ» ջազ-խումբը և եղել խմբի գեղարվեստական ղեկավարը, գործիքավորողը և կոմպոզիտորը: 2006թ. Երևանի «Նարեկացի» արվեստի ինստիտուտում, 2013-15թթ՝ Լոս Անջելեսի համալսարանում մասնակցել է դասընթացների: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2005-11թթ և 2012-13թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, 2011-12թթ՝ Ամմանի սիմֆոնիկ նվագախմբի կլառնետահարը և դասավանդել է տեղի կոնսերվատորիայում: 2008թ. եղբոր` դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ, հիմնադրել է «Ուլիխանյան» մշակութային ակումբը, որտեղ կազմակերպել է էքսպերիմենտալ երաժշտության առաջին փառատոնը Հայաստանում: 2009թ. Հ.Թումանյանի մանկական ստեղծագործությունների հիմնա վրա գրել է երաժշտություն և թողարկել ձայնասկավառակ: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է առաջին փորձարարական երաժշտական փառատոնը Հայաստանում: Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի` Ա.Խաչատրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ (2003թ.), «Նարեկացի» միության մրցանակ (2006թ.), երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի դափնեկիր (2006թ.), սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ (2007թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակ (2011թ.), «Նոֆի» միջազգային կինոփառատոնի «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակ (2013թ.), Ջերրի Գոլդսմիթի անվան կինոմրցանակ (2015թ.) և այլն: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՊ մենակատարների անսամբլի մենակատար է: 2009թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: