Հանրագիտարան

ՄԵԼԻՔՍԵԹ ՍՎԱԽՉՅԱՆ

Բեմանկարիչ

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1936թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյումնաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան` Մ.Բոբիշովի դասարանը: 1941-46թ. եղել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: Առաջին աշխատանքը եղել է Կ․Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի բեմադրության ձևավորումը (1942թ.): Հիմնականում համագործակցել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի հետ: Լավագույն ձևավորումները` Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (1944թ.), Ա․Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ն․Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946թ.), ստեղծվել են Լենինականի թատրոնում: Նրա բեմանկարչության մեջ սեղմ միջոցներով համադրվել են գունանկարը, քանդակը և ճարտարապետությունը: Ուշագրավ են Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում Վրթ․Փափագյանի «Ժայռ» (1944թ.), Դ․Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» և Վ․Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ` 1945թ.) ներկայացումների ձևավորումները: 1956թ. Երևանում կազմակերպվել է նկարչի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես: Մահացել է Լենինականում: