Հանրագիտարան

ՄԵԼԻՔ ՔՈՉԱՐՅԱՆ

Դրամատուրգ

Ծնվել է Հայաստանի Ալափարս գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): 1930թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան դպրոցը: 1928-29թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում, 1929թ-ից՝ նորաբաց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` դառնալով թատրոնի առաջատար դերասաններից: Գրել է բազմաթիվ դրամաներ, որոնք բեմադրվել են թատրոնում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղիանկել է «Մեծ հաղթանակի ճանապարհը», «Չքավորը», «Վարդ և Նվարդ», «Կույր երաժիշտը», «Կամո», «Բադալյանների ընտանիքը», «Ջումշուդ Վարանդացի», «Ռաիսա Տարասովա», «Սամվել», «Հին հիվանդություն», «Փառքի ճանապարհ» (1960թ.), «Վանուշն ու Մանուշը» (1962թ.), «Մենք նոր պիտի ապրենք» (1964թ.), «Հարազատ մարդիկ» (1961թ.), «Վաղվա մեծ օրը», «Մուսա լեռան զավակները» (1965թ.) և այլ երկեր: Կատարել է նաև թարգմանություններ (Լև Շեյնինի «Քննիչի գրառումները», 1985թ.): 1965թ. արժանացել է Բեյրութի «Թեքեյան» մշակութային միության մրցանակին: Մահացել է Երևանում: