Zark Foundation

Մեսրոպ Մաքսուդյան

Մեսրոպ Մաքսուդյան

Բանասեր, թարգմանիչ

29 հունիս, 1876 - 28 նոյեմբեր, 1918

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում: Այնուհետև սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սորբոնի համալսարանում, հետևել լեզվաբանության դասընթացներին, աշակերտել Ա.Մեյեին: 1902թ. Էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ, դասավանդել Գևորգյան ճեմարանում: 1912թ. Փարիզում ֆրանսերեն լույս է տեսել նրա «Ակնա բարբառը» աշխատությունը: 1914թ. դարձել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ: Գրել է հոդվածներ, կատարել թարգմանություններ Հաֆեզից ու Սաադիից, որոնք տպագրել է «Անահիտ», «Լումա», «Արարատ», «Տարազ» պարբերականներում: Լույս է ընծայել Հաֆեզի թարգմանությունների մի ժողովածու («Օտար փունջեր», 1905թ.), ինքնուրույն և թարգմանական գործերի ժողովածու («Հույզեր», 1915թ.), Կալիդասայի «Շակունտալա»-ն (հրտ.՝ 1949թ.) և այլն: Մահացել է Փարիզում: