Հանրագիտարան

ՄԵՐԻ ՔՈՉԱՐ

Բանասեր, արևելագետ

Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր Հրաչյա Քոչարի դուստրը: Ավարտելով Երևանի թիվ 8 դպրոցը՝ 1954թ. ընդունվել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ մասնագիտանալով թուրքագիտության ոլորտում։ 1960թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքում (հետագայում՝ Արևելագիտության ինստիտուտ)` որպես գիտաշխատող։ 1963թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1968թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1975թ-ից եղել է Երևանի պետական համալսարանի արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչը, 1978-93թթ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը։ 1992թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին առընթեր մասնագիտացված խորհրդի կողմից ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր)։ 1991թ-ից ղեկավարել է ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վերակազմավորման արդյունքում ստեղծված ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը: Բացառիկ արժեքավոր են նրա թե´ լեզվաբանական, թե´ գրականագիտական և թե´ պատմագիտական աշխատանքները։ Հեղինակել է մի շարք հոդվածներ, երկու մենագրություն և համահեղինակել՝ մեկ աշխատություն՝ «Ժամանակակից թուրք հեղինակները հայերի և հայկական հարցի մասին» (ռուսերեն, 1977թ.), «Թուրքական տարրերը պոլսահայերի լեզվում» (ռուսերեն, 1981թ.), «Հայ-թուրքական հարաբերությունները և հայկական հարցը 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին» (ռուսերեն, 1988թ.) և այլն: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովներում։ Մահացել է Երևանում։