Հանրագիտարան
ՄԻԽԱՅԻԼ ԱՆԴՐԻԱՍՈՎ
Արձակագիր, ակնարկագիր
Ծնվել է ՌԴ Ռոստովի մարզի Միլերովո քաղաքում։ 18 տարեկան հասակից համագործակցել է մի շարք պարբերականների հետ, որտեղ տպագրվել են նրա ստեղծագործությունները: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի համար հետագայում արժանացել է մի շարք մեդալների: Տպագրել է ակնարկների և պատմվածքների ժողովածուներ («Իշխող բարձունք», 1953թ., «Լեգենդ ոսկե ձիու մասին», 1961թ. և այլն), նկարագրել Դոնի Ռոստովի ազատագրման համար մղված մարտերը։ Գրողը «Վեց օր» (1947թ.) վիպակում պատկերել է Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյանի գլխավորած հրաձգային հատուկ գումարտակի սխրագործությունները։ Լրագրային երեսնամյա գործունեության արդյունքն ամփոփել է «Զինվորի որդին» (1965թ.) ժողովածուում։ Գրել է նաև «Զանգեզուրի որդին» (1943թ.) մանկական գիրքը, ակնարկներ Մ.Ա.Շոլոխովի մասին («Շոլոխովյան հողում», 1964թ., «Խաղաղ Դոնի որդին», 1969թ.)։ 1958թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1974թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի: Մահացել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: