Հանրագիտարան
ՄԻԿԼՈՇ ԼՈՒԿԱՉ
Դիրիժոր
Ծնվել է Բուդապեշտում: Սերել է հայազգի ազնվական տոհմից, ովքեր ապրել են Տրանսիլվանիայում և Հունգարիայում 17-20-րդ դարերում։ Լուկաչների նախնիները Անիից գաղթել են Մոլդովա, այնտեղից 17-րդ դարի վերջին՝ Եղիսաբեթուպոլիս և զբաղվել վաճառականությամբ։ Երկրի առևտրին մատուցած ավանդի և Յոթնամյա պատերազմի ժամանակ կառավարությանը նյութապես օգնելու համար ավստրալացի կայսրուհի Մարիա Թերեզան Լուկաչներ Իսահակին, Ղազարին, Ղուկասին և Հակոբին ազնվականության տիտղոս է շնորհել։ Միկլոշը 1926թ. ընդունվել է Լայպցիգի կոնսերվատորիա, երկու տարի հետո ուսումը շարունակել է Բեռլինի կոնսերվատորիայում: 1930-43թթ աշխատել է որպես դիրիժոր Գերմանիայի մի շարք քաղաքների (Համբուրգ, Մունսթեր և այլն) թատրոններում: 1943թ. վերադարձել է Բուդապեշտ, որտեղ եղել է Բուդապեշտի պետական օպերային թատրոնի դիրիժոր, իսկ 1966-78թթ՝ տնօրենը: 1949թ-ից եղել է Բուդապեշտի երաժշտական արվեստի պրոֆեսոր: Հաճախ մեկնել է արտասահման՝ հյուրախաղերի: Ճանաչվել է Վագների գործերի լավագույն մեկնաբանողներից: Մահացել է Բուդապեշտում: