Zark Foundation

Մինաս Ամդեցի

Մինաս Ամդեցի

Մատենագիր, գրիչ, եկեղեցական գործիչ

4 հուլիս, 1630 - 5 դեկտեմբեր, 1704

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ամիդ (այժմ՝ Դիարբեքիր) քաղաքում։ 1686-88թթ եղել է Եվդոկիայի եպիսկոպոսական թեմի առաջնորդը, 1690-96թթ, 1698-1702թթ և 1704թ.՝ Երուսաղեմի հայոց պատրիարքը)։ Գրչագրել է Սամուել Անեցու «Ժամանակագրությունը» և Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»։ Հրատարակել է (1700-01թթ, առաջին անգամ) Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի ամբողջական բնագիրը և նրա ներբողյանները։ Գրել է (1698թ.) «Ազգաբանութիւն Հայոց» երկը (1870թ., 2 հրտ.), որի սկզբի մասը հայոց պատմության (Հայկից մինչև Լևոն Զ), իսկ շարունակությունը հռոմեական ու բյուզանդական կայսրերի համառոտ ժամանակագրությունն է։ Գրել է (1680-1704թթ) նաև «Օրագրութիւն» (անտիպ), որն ունի ինքնակենսագրական արժեք և 17-րդ դարի վերջին քառորդի ու 18-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի մասին վավերական սկզբնաղբյուր է՝ տեղագրական հարուստ տվյալներով։ Մահացել է Երուսաղեմում: