Հանրագիտարան
ՄԻՆԱՍ
Մանրանկարիչ
Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Բնակության հիմնական վայրը հավանաբար եղել է Արճեշը, սակայն նա շրջագայել է նաև Վասպուրականի այլ քաղաքներում ու վանքերում։ Ենթադրվում է, թե եղել է Վասպուրականի առաջին «պրոֆեսիոնալ» նկարիչը, որը նկարազարդել է միայն ձեռագրեր։ Նրա մոտ ձեռագրեր են բերել Խառաբաստավանքից, Վանից, Արծկեից, Կտուցից, Արգելանից, Ոստանից և ուրիշ վայրերից։ Իր ժամանակին մեծ հռչակ է վայելել («հռչակավոր և անվանի նկարիչ», «քաջ նկարող» և այլն)։ Նրա առաջին աշխատանքը թվագրվում է 1433թ., վերջինը՝ 1483թ.։ Նրա ծաղկազարդած մատյաններից 19 գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում (ավետարաններ, ճաշոցներ, ճառընտիրներ, հայսմավուրքներ, շարակնոցներ և այլն)։ Ձեռագրերի հիշատակարաններում տեղեկություն է թողել իր ուսուցիչների (Մկրտիչ Խերապետ, Թումա) և աշակերտների (Կարապետ և Մուրադ Աղթամարցիներ) մասին։ Նկարչի ստեղծագործություններով նոր փուլ է սկսվել Վասպուրականի մանրանկարչության դպրոցում։ Նախկին գծամաներային, փոքր-ինչ պարզունակ, ազատ փոխակերպումները իրենց տեղը զիջում են կանոնիկ, մշակված ձևերին։ Դիմել է բարդ հորինվածքների, գունազարդային հարուստ արտահայտչամիջոցների (օգտագործել է նաև ոսկի), որոնց շնորհիվ հասել է խորը բանաստեղծականության։