Zark Foundation

Միքայել Առաքելյան

Միքայել Առաքելյան

Բեմանկարիչ

18 դեկտեմբեր, 1923 - 8 հունիս, 2009

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1940-42թթ և 1946-48թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1942-46թթ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, կռվել է Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ավարտելուց հետո աշխատել է ռեժիսորի ասիստենտ, դեկորատոր, հետագայում` բեմադրող նկարիչ: Եղել է «Մենք ենք, մեր սարերը», «Ժայռ», «Առաջին սիրո երգը», «Նռան գույնը», «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Արփա-Սևան» և այլ ֆիլմերի նկարիչը: Հաճախ մասնակցել է Երևանի Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսներին: Մահացել է Երևանում: