Zark Foundation

Միքայել Արամյան

Միքայել Արամյան

Դերասան

Ծնվել է 1992թ. մայիսի 9-ին, Երևանում: Քանդակագործ, դիզայներ Աշոտ Արամյանի որդին է: Վաղ հասակից տեղափոխվել է Մոսկվա: 2009թ. ավարտել է Մոսկվայի Միգել Սերվանտեսի անվան թիվ 1252 իսպաներեն թեքումով դպրոցը: 12 տարեկան հասակում նկարահանվել է «Լրտեսական խաղեր: Անօրինականը» քրեական թրիլերում, ինչից հետո էլ ընտրել է դերասանի ուղին: 2014թ. ավարտել է Մոսկվայի Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո սկսել է աշխատել Սլավա Ստեփանյանիղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնում: Նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Լրտեսական խաղեր: Անօրինականը» (2004թ.), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (2012թ.), «Անհավասար ամուսնություն» (2012թ.), «Աստիճան դեպի երկինք» (2013թ.), «Նոր հին տուն» (2013թ.), «Կնքահայր» (2014թ.), «Երկրաշարժ» (2016թ.), «Սեր հրեշտակների քաղաքում» (2017թ.), «ԱրմենиЯ» (2018թ.):