Հանրագիտարան

ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ

Պատմաբան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Անի քաղաքում: Եղել է Անիի Կաթողիկե եկեղեցու (մայր տաճար) ավագերեցը։ Հառիճի վանահայր Գրիգոր վարդապետի խնդրանքով գրել է հայոց պատմություն («Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց»), որն սկսում է Պարույրի գահակալությունից (մ.թ.ա. 7-րդ դար) և հասցնում մինչև խաչակրաց արշավանքները (11-12-րդ դդ)։ Այդ երկը բաղկացած է եղել 3 մասից, բայց մեզ է հասել միայն մի հատված առաջին մասից, որը հայտնաբերել և հրատարակել է Քերովբե Պատկանյանը։ Պատմիչից պահպանվել է նաև Մուհամմադ (Մահմեդ) մարգարեի մասին մի զրույց, որը նույն բովանդակությամբ կրկնվում է Վանական Վարդապետի և Վարդան Արևելցու երկերում։ Նրա «Պատմութիւն»-ը թեև հիմնականում քաղված է նախորդ պատմիչների երկերից, զուրկ չէ պատմական արժեքից։ Հեղինակի մյուս երկասիրությունները չեն պահպանվել։ Պատմիչի գրական ժառանգության մասին տեղեկություններ են հաղորդում նաև Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը։