Հանրագիտարան
ՄԽԻԹԱՐ ՀՅՈՒՍՆ
Ճարտարապետ
1188-1208թթ կառուցել է Գոշավանքի համալիրի մեծ մասը։ Նրա կառուցած առաջին՝ Գրիգոր Լուսավորիչ կոչված եկեղեցին (չի պահպանվել) եղել է փայտակերտ (այստեղից էլ՝ նրա «Հյուսն» մականունը), որը Գոշավանքի սան Կիրակոս Գանձակեցին անվանել է «գեղեցկային»։ 1191-96թթ կառուցել է Գոշավանքի գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին։ Ճարտարապետի բարձր հեղինակության վկայություն է նրան անձնական արձանագրության տեղ հատկացնելը եկեղեցու ներսում։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ նա Մխիթար Գոշիհանձնարարությամբ կառուցել է նաև վանքի Սբ. Հովհաննես Կարապետ փոքր եկեղեցին, Սբ. Առաքելոց և Սբ. Հռիփսիմե (մուտքի ճակատի արձանագրության մեջ կառուցման թիվն է ու ճարտարապետի անունը) մատուռները, Սբ. Հոգի փայտակերտ և Սբ. Համբարձման եկեղեցիները, Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը։ Վերջինիս ներսում, կամարներից մեկի վրա նրա թողած հիշատակարան-արձանագրությունն է՝ իր կյանքի ու գործունեության համառոտ ամփոփումը։ Կառուցել է նաև մի այլ քարաշեն ժամատուն՝ փայտակերտ վերնահարկով, սկսել է գմբեթավոր նոր եկեղեցու շինարարությունը, որն ընդհատվել է և ավարտվել միայն 1231թ.։ Միջնադարյան Հայաստանի այն սակավաթիվ ճարտարապետներից է եղել, որն իր ժամանակ արդեն գնահատվել է որպես մշակույթի տաղանդավոր գործիչ, և որի անվան հիշատակությունը պահպանվել է թե՛ իր ստեղծած բազմաթիվ հուշարձանների վրա, թե՛ պատմիչի (Կիրակոս Գանձակեցի) մոտ։