Հանրագիտարան
ՄԽԻԹԱՐ ՍԱՍՆԵՑԻ
Մատենագիր, գրիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ապահունիքի գավառի Կերմանց գյուղում: Սովորել է ծննդավայրում, ապա՝ Քաջբերունիքի Մեծոփավանքում, ուր և ձեռնադրվել է քահանա։ 1282-85թթ ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն, վերջինիցս ստացել վարդապետական գավազան, որպես համալսարանի առաջին շրջանավարտ։ Վերադառնալով Մեծոփավանք ծավալել է գիտամանկավարժական, գրչական և քարոզչական բեղմնավոր գործունեություն, պայքարել ունիթորության դեմ, մինչև իր մահը ղեկավարել վանքի դպրոցը։ Զբաղվել է նաև գրչությամբ ու մանրանկարչությամբ՝ ստացվածքը բաժանելով աղքատներին և կարոտյալներին: Դեռևս կենդանության օրոք մեծարվել է «երիցս երանյալ սուրբ հայր», «փիլիսոփա», «բանահյուս», «աստվածաշնորհ և բանիբուն վարդապետ», «քաջ հռետոր Հայոց», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իր երկերը գրել է Մեծոփավանքում: Նրա գլխավոր աշխատությունը ճառերի ժողովածուն է (1321թ.), որտեղ արծարծել է աստվածաբանական-դավանական խնդիրներ, պաշտպանել Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ուղղափառ դավանանքը՝ ընդդեմ ունիթորների քայքայիչ քարոզչության: Կաթոլիկ եկեղեցու և ունիթորների դեմ Հայ եկեղեցու գաղափարական պայքարին են առնչվում նաև նրա «Թուղթը», որը նույն նպատակով Եսայի Նչեցու գրած շրջաբերականի արձագանքն է, և Լևոնի տոմարի դեմ գրած հակաճառական գործը: Ունիթորներին համարել է «սուտ առաքեալք և նենգութեան մշակք», Աստվածաշնչից բերված համապատասխան վկայություններով ցույց է տվել, որ քրիստոնյաները միմյանց նախատելու «հրաման» չունեն, և որ դա նույնիսկ արգելվում է «կանոնական հրամաններով»: Քննադատել է հատկապես հայ ունիթորներին, որոնք, հետևելով «ֆռանգ վարդապետներին», հայհոյում և նշավակում են հայոց ավանդությունները, Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսերը: Ունիթորությունը համարել է ազգի ուծացմանը նպաստող երևույթ՝ ուղղված ոչ միայն հայոց դավանանքի, այլև՝ ազգային ավանդների և հասարակական կարգերի դեմ: Հեղինակել է նաև Հովհաննես առաքյալի Կաթողիկե երեք թղթերի, ինչպես նաև առաքյալի մահվանը նվիրված («Հանգիստ երանելւոյն Յովհաննու») մեկնություններ: Նրանից մեզ է հասել տասը ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, երկուսը՝ Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի մատենադարանում և այլն։ Մահացել է Մեծոփավանքում: Նրա ճառերի ժողովածուն ամերիկացի հայագետ Փ.Քաուիի աշխատասիրությամբ հրատարակվել է 1993թ. (Mxitar Sasnec’is Theological discourses):