Zark Foundation

Մկրտիչ Մինասյան

Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետ

Ծնվել է 1940թ. հուլիսի 15-ին, Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1967-80թթ և 1996-99թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում։ 1980-91թթ եղել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության պետի տեղակալը, 1991-93թթ՝ Երքաղխորհրդի փոխնախագահը, Երևանի գլխավոր ճարտարապետը, 1993-96թթ՝ գլխավոր ճարտարապետի տեղակալը, 1999թ-ից` Հայաստանի ճարտարապետների միության քարտուղարը, իսկ 2002թ-ից միության նախագահն է: 1982թ. դարձել է տարվա լավագույն ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր: Նրա նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են Օտարերկրյա մասնագետների ընդունելությունների տունը (1972թ.), Երևանյան լճի առափնյա բնակելի թաղամասի կառուցապատումը (1973թ.), Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը և նրա տարածքի բարեկարգումը (1981թ., ՀՀ պետական մրցանակ՝ 1983թ.), Պետմատի հաշվողական կենտրոնի և Պետապի վարչության շենքերը (1984թ., այժմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), Սբ. Թուխ Մանուկ եկեղեցին (1997թ.) ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում, հայկական մշակույթի կենտրոնի և Սբ. Խաչ եկեղեցու համալիրը Մոսկվայում (2001-05թթ) և այլն: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: