Zark Foundation

Մովսես Ստեփանյան

Մովսես Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 25-ին, ՀՀ Վերին Աղդան (այժմ` Տավուշի մարզի Գանձաքար) գյուղում: 1967թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974-78թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Գրիգոր Մելիք-Ավագյանի արվեստանոցում: 1970-80թթ աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում, 1979-80թթ` Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր: 1980թ-ից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասան և բեմադրիչ: Աշխատել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ, եղել է ռեժիսորի ասիստենտ «Մի կաթիլ մեղր» ֆիլմում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ` Նուշիչի «Ինքնակենսագրություն», Խ.Արամունու «Երթուդարձի տոմս դրախտի համար», Լ.Կամսարի «Սաստիկ կոմունիստներ» և այլն: Խաղացել է շուրջ 15 ներկայացումներում, Հ.Թումանյանի հեքիաթներում: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Տեր Հայր), Հ.Քոչարի «Կարոտ» (Գյուղացի), Ա.Այվազյանի«Ցեղիս ֆիզիոլոգիան» (Կալոսնիկ Գևոր, Վարդան փեսա), Վ.Պետրոսյանի «Խաղում ենք 1700» (Առաքյալ), , «Վերելք» (Կոմիտաս) և այլն: Խաղացել է նաև Փոստատարի դերը Վ.Մարտիրոսյանի «Խնդիրը պահանջում է իմանալ» հեռուստաներկայացման մեջ: