Յուրի Սարուխանյան
Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է 1914թ-ից` Թիֆլիսի արտիստական թատրոնում: Աշխատել է Ռուսաստանի տարբեր թատրոններում: 1924թ-ից եղել է Ռիգայի ռուսական դրամայի, 1934թ-ից, միաժամանակ` բանվորական թատրոնների դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Չացկի), Շոլոմ-Ալեյխեմի «Կաթնավաճառ Տեվյե» (Տեվյե), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Լիր), «Մակբեթ» (Մակբեթ) և այլն: Բեմադրել է Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1937թ.), Բլաումանիսի «Կրակի մեջ» (1955թ.) և այլ պիեսներ: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հանդիպում Էլբայի վրա» (1949թ.), «Ժուկովսկի» (1950թ.) և այլն: 1950թ. և 1951թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և Լատվիայի ժողովրդական արտիստի կոչման, 1956թ.` ԽԱՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ռիգայում: