Հանրագիտարան
ՆԱԴԵԺԴԱ ԿԱՐԴՅԱՆ
Օպերային երգչուհի
Ծնվել է Աստրախանում: 1913թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան: Մինչև 1917թ. Պետերբուրգում հանդես է եկել որպես օպերային և համերգային երգչուհի: 1917-21թթ ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921-35թթ՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1935-57թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1939թ-ից՝ պրոֆեսոր): Նրա աշակերտներից են եղել Սերգեյ Լեմեշևը, Լ.Խաչատուրովը, Լյուբով Օռլովան, Լյուբով Լազարևան, Եվգենյա Խաչիկյանը, Ավագ Պետրոսյանը, Կառլոս Մարկոսյանը, Մարիա Չմշկյանը, Թուշիկ Խաչատրյանը և այլք: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: