Zark Foundation

Նարինե Առաքելյան

Նարինե Առաքելյան

Դաշնակահար

Ծնվել է 1977թ. հուլիսի 1-ին, Երևանում: Շեփորահար Երվանդ Մարգարյանի կինն է: Վեց տարեկանից հաճախել է երաժշտական դպրոցի դաշամուրի դասարան: Տասներեք տարեկանից հետաքրքրվել է ջազային ոճերով և երաժշտական ուսումը շարունակել է Հայաստանի պետական ջազային քոլեջի դաշնամուրի և վոկալի բաժիններում: Ավարտել է նաև Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրի բաժինը` Արմեն Դոնելյանի դասարանը: 1995-96թթ աշխատել է Հայաստանի պետական թատերական ինստիտուտի էստրադային արտիստների պատրաստման կուրսում: 1996-97թթ համերգային հրավերով եղել է Լիբանանում: 1997թ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամ: 1998թ. հիմնադրել է Հայաստանի պետական ջազային քոլեջի քառյակը, 2005թ.` դուետ ամուսնու հետ, որով հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և արտերկրում: Ելույթ է ունեցել բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ: 2005թ. ստացել է համերգաշարային հրավերք դեպի Քուվեյթ, Լիբանան և Դուբայ: Ստացել է նաև հատուկ երաժշտական սերտիֆիկատ իր աշխատավայրերից` բարձրակարգ արվեստը ներկայացնելու համար: 2010թ. հիմնադրել է 3 բենդ` «Con Alma» , «Solar» և «Folk fusion», որտեղ հանդես է գալիս որպես գործիքավորող, դաշնակահար և պրոդյուսեր: