Հանրագիտարան
ՆԵՐՍԵՍ ԳԱՍԱՊՅԱՆ
Բանասեր, մատենագիր
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Կ.Պոլսի Խորենյան և Կեդրոնական վարժարանները։ 1922թ-ից բնակվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1932թ. Կ.Պոլսի «Արևելք» թերթում տպագրվել է նրա «Հարյուրամյակ պոլսահայ լրագրության» ընդարձակ ուսումնասիրությունը։ 1938թ. նրա խմբագրությամբ լույս է տեսել «Հայրենի տարեցույց» (Պլովդիվ)։ «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Պատմաբանասիրական հանդես» և այլ պարբերականներում տպագրվել են նրա հոդվածները՝ նվիրված հայ մամուլի և բուլղարահայ գաղութի պատմությանը։ Մահացել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: