Հանրագիտարան

ՆԻԿՈԼԱՅ ՏԵՐ-ՍԵՄՅՈՆՈՎ

Դերասան

Ծնվել է Սևաստոպոլում: Բեմական գործունեությունն սկսել է 1919թ.: Հետագայում աշխատել է Ռուսաստանի Վոլոգդա, Կալուգա, Սվերդլովսկ, Սիմֆերոպոլ քաղաքների թատրոններում` որպես դերասան: 1947-60թթ եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան: Կատարել է կատակերգական և բնութագրական դերեր, որոնք աչքի են ընկել կատարման անկեղծությամբ, ներքին հույզերի ճշմարտացի վերարտադրությամբ և ջերմ շնչով: Խաղացած ներկայացումներից են` Ա.Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, իսկ երջանկությունը` ավելի» (Բարաբոշև), «Ամպրոպ» (Կուդրյաշ), «Անտառ» (Սչաստլիվցև), «Անօժիտը» (Ռոբինզոն), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Պերչիխին), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բուբլիկ), Վ.Ռոզովի «Կյանքի մի էջը» (Նիկոլայ Ալեքսեևիչ), Սիմոնովի «Շագանակագույն Պրահա» (Գրուբեկ), Սաֆրոնովի «Նույն քաղաքում» (Սորոկին), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով) և այլն: 1956թ. Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» և Գորբատովի «Հայրերի պատանեկությունը» պիեսներում կերտել է Լենինի կերպարը: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Նրա երևակայությունը» (1959թ.) ֆիլմերում: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: